
Լևոն Արոնյանն ամուսնանում է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամուսնանում է:
Արոնյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց միջոցով ակնարկում է, որ ինքը և իր երկար տարիների ընկերուհի Արիանա Կաոիլին կամուսնանան սեպտեմբերի 30-ին: Այլ մանրամասներ հայ գրոսմայստերը չի հրապարակել:
Այս օրերին Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մասնակցում է միջազգային մրցաշարի և առաջատարն է: