Տավուշում մոխրացած հայտնաբերված երիտասարդին ծեծելով սպանել են, նստեցրել ավտոմեքենան, գլորել ձորն ու այրել… մանրամասներ
Օգոստոսի 17-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի «Չնգիլ» կոչվող հանդամասում այրված ավտոմեքենա կա: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Կարմիրաղբյուր-Պառավաքար ճանապարհի 4-րդ կմ-ին՝ ճանապարհի երթևեկելի մասից ձախ, հայտնաբերել է ձորը գլորված «ՎԱԶ-2106» մակնիշի այրված ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 1985 թ. ծնված Վ. Գ.-ի մոխրացած դիակը:
Օգոստոսի 17-ին, ժամը 22.30-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1980 թ. ծնված Ա. Լ.-ն անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ծեծելով սպանել է Վ. Գ.-ին, նստեցրել նշված ավտոմեքենան, այնուհետև գլորել ձորն ու այրել:
Ա. Լ.-ն ձերբակալված է: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: