
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի օգոստոսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.70C (1993 թ.)
• օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.80C (1977 թ.)
• օդի միջին օրական ջերմաստիճան՝ 25.00C: