Բաժիններ՝

«ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները

Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ՀՀ ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ: ՀՀ ՊՆ ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է հասցրել ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031