Գյումրեցի աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ՝ մկնդեղ խմելով
168.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը հաստատեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, որ Գյումրիում 23-ամյա աղջիկը սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Աղջիկը խմել է մեծ քանակությամբ մկնդեղ՝ փորձելով կյանքի վնաս տալ:
Նա տեղեկացրեց, որ ահազանգը ստացվել է օգոստոսի 17-ին Գյումրիից. «Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն»: Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ աղջիկը 1994 թվականի ծնված էր: