Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում մեքենա է այրվում։
Հունվարի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Միայն Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Ա. Հ.-ն, 2016 թ. դեկտեմբերի 31-ից գտնվելով Թուրքիայի Հանրապետության տարածքում, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով` «հերոին» ու «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների խմբաքանակ և «Ստամբուլ-Երևան» չվերթով տեղափոխել Հայաստան: 2017թ. հունվարի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում մաքսային հսկողության «կարմիր ուղին» հատելուց անմիջապես հետո վերոհիշյալ թմրամիջոցները հայտնաբերվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Եթե ձուկը տապակելու եք կամ ֆարշ եք պատրաստելու, ապա պետք է օգտագործել միայն բուսական յուղ:
Հունվարի 6-ին մենք տոնում ենք ինչպես՝ Քրիստոսի ծնունդը՝ որպես առաջին Աստվածհայտնություն, այնպես էլ՝ Քրիստոսի մկրտությունը՝ որպես երկրորդ Աստվածհայտնություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Range Rover» մակնիշի 47 DD 044 պ/հ (վարորդ Գ. Խ.) ավտոմեքենան:
Այսօր երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։ Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։
Դեկտեմբերի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել Սալ-քար թաղամասում 1992 թ. ծնված Ալբերտ Ղ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս գալու և ծառին բախվելու մասին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1995 թ. ծնված Գառնիկ Էկտուբարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն:
168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ Գ. Վարդանյանի առողջական վիճակում ոչ մի տեղաշարժ չկա, նա գտնվում է «ծայրահեղ ծանր» վիճակում։
Բացահայտվել է գողության 15, ապօրինի թմրաշրջանառության՝ 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը` 1992 թ. ծնված Լ. Ծ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ: Փրկարարները «Daewoo Nexia» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1981 թ. ծնված Հ. Հ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Տուժածները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ 04.25-ին: Այրվել են տան մուտքի դուռը՝ մասամբ (մոտ 2 քմ), հարակից ավտոտնակի (15 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 7 քմ) և կենցաղային իրեր (ավտոտնակի ներսում):
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Հայ Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան օրն անփոփոխ նշում է հունվարի 6-ին: Տոնի նախապատրաստությունը սկսվում է դեկտեմբերի 29-ից` Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանով: Հաջորդ օրը` դեկտեմբերի 30-ին, սկսվում է Ս. Ծննդյան շաբաթապահքը` իր մեջ ընդգրկելով Նոր Տարվա տոնը: Պահքից դուրս ենք գալիս հունվարի 5-ին: Այդ օրը երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս.Պատարագ:
Կոտայքի մարզի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ: Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Դերասան Հայկ Մարությանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսում իր տեսքի առնչությամբ ֆեյսբուքյան էջում պարզաբանել է:
Հունվարի 4-ին, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 4-ին, ժամը 16.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասի «Վանատուր» ռեստորանի մոտակայքում ավտոտնակից ծուխ է նկատվում (ներսում հավանաբար ավտոմեքենա կա):
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Այսօր՝ հունվարի 4-ին ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Տոնականյան 3-րդ շենքի բակում կնոջ դի կա։
Պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա Արթուր Հ.-ն, ով ժամը 22.00-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Բատիկյան փողոցի թիվ 47 տան մոտ իր վարած «ՎԱԶ 111130» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն:
Պատահարի հետևանքով «Գռանտ Չեռոկի»-ի ուղևորը և «Միցուբիշի»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, 1961 թ. ծնված Արմեն Մ.-ն իր տան բուխարիում փայտի այրման ընթացքում փակել է բուխարու օդանցքը, ինչից առաջացած շմոլ գազը լցվել է տուն, և 1977 թ. ծնված Միլենա Ս.-ն, 1968 թ. ծնված Լիանա Ս.-ն, 1963 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1939 թ. ծնված Ամալյա Մ.-ն և 1976 թ. ծնված Բելա Բ.-ն թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 4-ին, ժամը 13.38-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Արարատ Ռեզորթ» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 3-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արմավիր-Հացիկ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Հունվարի 3-ին, ժամը 20.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Արթուր Է.-ն։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են 1963 թ. ծնված Ս. Մ.-ի բնակարանի դուռը և խոհանոցի հատակին՝ ընկած վիճակում, հայտնաբերել վերջինիս դին: