Նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, ՔՊ-ն շարունակում է իր անգործությունը արդարացնել «նախկիններով»՝ ստեղծելով ակնհայտ հակասություն խոսքի ու իրական գործերի միջև. Արմեն Հարությունյան

ՀՀԿ ՈւԿ ղեկավար Արմեն Հարությունյանը գրում է. «Հ1-ի եթերում Քաղաքացիական Պայմանագիր ու Ուժեղ Հայաստանի բանավեճի ընթացքում Վահագն Ալեքսանյանը ավելի շատ արծածեց Հանրապետականի անունը, քան բուն բանավեճի թեման:

ՔՊ-ն շարունակում է ամեն առիթ օգտագործել Հանրապետականի դեմ «կռիվ տալու» համար, բայց դա գնալով ավելի շատ նմանվում է շեղված վարքագծի:

Նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն չի մասնակցում ընտրություններին, ՔՊ-ն շարունակում է իր անգործությունը արդարացնել «նախկիններով»՝ ստեղծելով ակնհայտ հակասություն խոսքի ու իրական գործերի միջև։ Բայց ի տարբերություն իրենց, Հանրապետականը խոսում է փաստերով:

Մարիխուաննա օգտագործող Ալենի նման ներկայացուցիչ ունեցողը խոսում է արժեքներից և մոռանում իր ու իր թիմակիցների անցյալը:

Հանրապետականի օրոք խաղաղություն է եղել Հայաստանի Հանրապետության սահմանին, և հենց այդ խաղաղության շնորհիվ ծառայել եք հզոր ու հաղթանակած Հայոց Բանակում։
Մինչդեռ ձեր իշխանության օրոք հազարավոր երիտասարդներ ետ չվերադարձան։

Եվ վերջապես՝ տարիներ շարունակ հանրային դաշտում շահարկվող Մարտի 1-ի թեման եկեք չմոռանանք՝ ում «հերոսները» ոստիկաններից մահակներ էին խլում և ինչի դա բերեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930