Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանը վերածվել է ավտոմեքենաների գերեզմանոցի. աշխարհի ամենատարբեր երկրներում «դուրս գրված» ավտոմեքենաները ներկրվում են Հայաստան ու այստեղ շահագործվում:
Հետևանքները պարզ է` նախ և առաջ աղտոտվում է օդը՝ դառնալով տարբեր հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի առաջացման պատճառ: Որոշ ժամանակ առաջ Հայաստան ավտոմեքենաներ ներկրող ընկերությունները այս առիթով դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին, քննարկել իրավիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ստեղծվել է երկկողմանի աշխատանքային խումբ, որը մշակում է օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ: Բայց մյուս կողմից նկատենք` մեր քաղաքացիները վճարունակ չեն, հետեւաբար թանկարժեք մեքենաների գնորդներ, մեղմ ասած, դժվար է գտնել: Այնպես որ, հայտնվել ենք երկու քարի արանքում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: