Շիրակի մարզպետը գյուղինստիտուտն ավարտածին նշանակել է առողջապահության վարչության պետ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Շիրակի մարզպետի որոշմամբ այդ պաշտոնը զբաղեցնում է մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի նախկին պետ Մեսրոպ Բզնունին։

Գյումրիում պտտվող տեղեկություններով՝ Մեսրոպ Բզնունին նախկին ՀՅԴ-ական է, այժմ՝ անկուսակցական։ Մարզպետ Արթուր Խաչատրյանի այս որոշումը զարմացրել է մարզի բժիշկներին։

Նրանցից մի քանիսը նշեցին, որ Բզնունին ոլորտի հետ գրեթե կապ չունի, մասնագիտությամբ տնտեսագետ է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031