Պատահար հետևանքով «Օպել»-ներից մեկի 2 ուղևորը և «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Անդրեյ Կառլովը (1954-2016թթ.) ծնվել է Մոսկվայում՝ դիվանագետների ընտանիքում։ 1976թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը, որտեղ խորությամբ ուսումնասիրել է Կորեայի պատմությունը և լեզուն։ Երկար տարիներ աշխատել է Հյուսիսային Կորեայում ԽՍՀՄ դեսպանատանը, ապա` Կորեայում Ռուսաստանի դեսպանատանը։ Հետագայում Կառլովն աշխատել է արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում, իսկ 2013թ. նշանակվել է Թուրքիայում ՌԴ դեսպան։
YouTube-ում Reactions-ի ալիքը ներկայացրել է մի տեսանյութ, որում ցուցադրվում է մարդու գլխուղեղի հակազդումը ալկոհոլին: Այն պարունակում է էթանոլ, որը գործի Է դնում բիոքիմիական այն հակազդեցությունների շղթան, որոնք խթանում են դոֆամինի մշակումը, հորմոնի, որը հատուցման համակարգի մաս է կազմում:
Երևանում հունվարի 5-9-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում՝ մառախուղ և թույլ ձյուն:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի 7 ուղևորները և «Մերսեդես սպրինտեր»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Հունվարի 3-ին, ժամը 19.40-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 38-ամյա քաղաքացուհու։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Mazda 6» մակնիշի 079 LL 01 պ/հ (վարորդ՝ Ի. Խ.) ավտոմեքենան:
Ճրագալույցի Սուրբ Պատարագ մատուցվում է տարին 2 անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոների նախորդ օրը երեկոյան: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագները տուն են տանում՝ որպես Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության կենարար Լույսի խորհրդանիշ:
Հունվարի 3-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Հունվարի 3-ին, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դրոյի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է օգնություն:
Այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ թունավորման ախտանիշներով իրենց մոտ են տեղափոխվել 5 քաղաքացի:
Հունվարի 3-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Չարենցի փողոցում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 3-ին, ժամը 14.31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում՝ դպրոցի մոտակայքում, այրվում է տան տանիք:
Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել են Երևան քաղաքի Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցքի բնակիչ, 35-ամյա Սերգեյ Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 35 FG 569 համարանիշի և Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ, 39-ամյա Իգիթ Պողոսյանի վարած Mercedes Sprinter մակնիշի 29 MA 999 համարանիշի ավտոմեքենաները:
Հունվարի 3-ին, ժամը 11.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի տներից մեկում:
Հունվարի 1-ին, ժամը 10.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Վարդան Հ.-ն, որը 2016 թ. հոկտեմբերի 27-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՂՀ քր. օր.-ի 197 հոդվածի 1-ին մասի (առանց համապատասխան փաստաթղթերի նավթ, նավթամթերք ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, վերամշակելը, իրացնելը) մեղադրանքով:
Հունվարի 2-ին, ժամը 18.30-ին, Երևանի Խ. Դաշտենցի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդն ու 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 2-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի սալջարդով բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Խ.-ն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հունվարի 2-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Վարուժ Գ.-ին, որը 2016 թ. դեկտեմբերի 15-ից Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ԱՄԷ քր. օր.-ի 401/1 հոդվածի 1-ին մասի /դրամական միջոցների բացակայության պայմաններում չեկ տրամադրելը/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
2016 թ. դեկտեմբերի 4-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով 1939 թ. ծնված Ալեբեկ Սամսոնյանին վրաերթի ենթարկելու մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 24-ից մինչև 2017 թ. հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է (Երևան քաղաքում), 25-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 3-ին, ժամը 4.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ս.-ին, որը 2014 թ. հոկտեմբերի 10-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկում հրդեհ է:
Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: