Բուսական աշխարին պատճառված վնասի չափը կազմել է 2.860.000 ՀՀ դրամ: Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի ցուցումով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Ս.-ն ձերբակալվել է:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայություն է ուղարկվել «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 214-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Ապրիլի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Գյուղեր կան, որ ընդհանրապես պարարտանյութ չեն ստացել։ Մի քանի տգետներ չեն ուզում, որ Հայաստանում ավիացիոն սրսկումներ անենք՝ մեկնաբանելով, որ մեր մեղուներին և ընտանի կենդանիներին կվնասենք։
Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետը չի ազատվել աշխատանքից, նա այս պահին շարունակում է աշխատել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ապրիլի 10-ին, ժամը 19.40-ին, «ԲՄՎ X5» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցից 2 կմ հեռավորության վրա դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել քարին և շրջվել:
Ապրիլի 10-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 78-րդ կմ-ին իրար են բախվել «Դեյվու կոռանդո» և «Ֆոլքսվագեն կռաֆտեռ» մակնիշի ավտոմեքենաներ:
Հերոս Վիկտոր Յուզիխովիչն այսօր կդառնար 20 տարեկան: Նրա ծննդյան օրը նշվել է այսօր Գյումրու թիվ 3 դպրոցում` հերոսի անվամբ կոչված դասասենյակում:
ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է Նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:
Նախարար Դ. Տոնոյանի այլ հրամաններով` ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ «911» ծառայության պետ, ՃԿԱԿ պետի տեղակալ Ռոբերտ Հարությունյանին շնորհվել է փ/ծ գնդապետի, Լոռու ՄՓՎ Տաշիրի ՀՓՋ հրամանտար Հովսեփ Արշակյանին և Գեղարքունիքի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ Վահրամ Գորոյանին շնորհվել է փ/ծ մայորի կոչում:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սոնա Թ.-ն։
Ապրիլի 11-ին, ժամը 01:46-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Վլադիկ Մարտիրոսյանը միշտ սպառնացել է, հարկադիրում էլ ասել է, որ մեր ընտանիքին վերացնելու է, չի թողնելու երեխան 2 տարեկանը գլորի, ասել է՝ ո՛չ ինձ, ո՛չ իրեն, թող տանեն մանկատուն»,- պատմեց Մանսուրյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի և ԱԱԾ օպերատիվ հերթապահերին, Մարզային ոստիկանության օպերատիվ հերթապահի օգնականին, ՊՆ Շիրակի մարզի կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ հերթապահին և ՀՀ ՊՆ թիվ № զորամասի հրամանատարին:
Սա ստիպում է հասկանալ, որ մենք շատ հետաքրքիր բան ենք արել ու կփորձենք այս տնօրենների ներկան եւ անցյալը ավելի շատ ուսումնասիրել: Այն տնօրենները, ովքեր մեզ դատի են տալիս, կհայտնվեն մեր ուշադրության տիրույթում:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական կոռուպցիոն սկանդալն է հասունանում։ Իրավապահները պարզել են, որ 2008թ․ առայսօր դատական գործերով սահմանված տուգանքներով կատարողական թերթիկներ չկան։
Ապրիլի 10-ին, ժամը 19:53-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենտրոնական գերեզմանատնից դեպի «Գաջի գործարան» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երբ խոսում էինք Գրիգորիս հետ, ասում էի՝ բալես, ուզում ես՝ ավելի մոտ տեղ բերեմ, ասում էր՝ չէ, մամ, այստեղ լավ է, սա էլ է իմ հայրենիքը, սա եմ ընտրել, այստեղ պիտի մնամ։ Հիշում եմ՝ երբ զորակոչվում էր, ավտոբուս նստեց ու ասաց՝ մամ, ինչի ես լացում, կարո՞ղ է գիտես՝ հետ չեմ գալու։ Չգիտեմ, Գրիգորը հատկապես շատ էր ուրախանում, որ դիրքեր էր բարձրանում, ասում էր՝ հանգիստ է, հանգիստ, բայց ով կմտածեր, որ այսպես կլինի։ Ինձ ասում էին՝ ձեր որդին մի ուրիշ տղա էր. մանավանդ, որ լսում էր՝ դիրքեր պետք է բարձրանա, առաջինը նա էր շտապում»։
Մեզանից գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել են երեխաների, որոնց անվանում են «հիպերակտիվ»։ Այս կարգի երեխաներն անմիջապես աչքի են ընկնում ամենուր` փողոցում, տրանսպորտում, խանութում և դպրոցում։
Ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում իրականացրել են հայերի կոտորած:
Թանկաժեք ավտոմեքենաներից կատարված գողությունները բացահայտվեցին։
Ապրիլի 10-ին, ժամը 14:17-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում այրվում է տուն:
2017 թ. ապրիլի 7-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Նիկողոսյանի, շարունակվեց «Էլեկտրիկ Երևանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի՝ բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու և դրա հետևանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճելու ՀՀ ՀՔԾ որոշման դեմ բողոքի քննությունը:
Սոցիալական ցանցերում և Էլեկտրոնային մամուլում, այսօր տարածվել էր տեսաձայնագրություն, որում ցուցադրվում էր կտրատված ծառեր ՀՀ Տավուշի մարզի Իջևանի շրջանի անտառներում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանություն է արել Մարաղայի ողբերգության 25-րդ տարելիցի կապակցությամբ։
Գերմանիայից ուղարկված մարդասիրական օգնության ծավալը կազմել է 576.6 հազար ԱՄՆ դոլար, իսկ նախորդ տարվա հունվար-փետրվարին Գերմանիայից Հայաստան էր ուղարկվել 11.9 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարի Գերմանիայի օգնության տեսակարար կշիռը կազմել է 11.4 տոկոս:
Հայկական ավիաընկերությունների պատմության մեջ առաջին անգամ օդանավը կկրի անվանի դերասան, ճանաչված գյումրեցի Մհեր Մկրտչյանի անունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ծնունդով գյումրեցի «Տարոն-Ավիայի» տնօրեն Գառնիկ Պապիկյանը՝ հավելելով, որ դա Գյումրին գովազդելու յուրօրինակ տարբերակ է: Բացի անվանումից, ինքնաթիռի վրա մեծ տառերով գրված է «Գյումրի»:
Այսպիսով, Լիաննա Ջ.-ի կողմից խուլիգանություն կատարելու և նույն քաղաքացու նկատմամբ ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: