SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ապրիլի 8-ին, ժամը 12:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Վերոնշյալ վարչական շրջաններ գնալու համար առաջարկվում է օգտվել շրջանցիկ ճանապարհներից:
Երկու սպանվածներն էլ նախկինում պատիժ էին կրում գաղութներից մեկում: Իր սպանությունից երկու շաբաթ առաջ Խորեն Մարգարյանը ժամանել է Մոսկվա Հայաստանից: Այնտեղ նա ուներ իր ավտոխանութը, և Մոսկվայում նա պարբերաբար ապրանք էր գնում: Բացի գործնական հանդիպումներից, Մարգարյանն այս այցելության ընթացքում նախատեսում էր վերանորոգել իր օգտագործված «Մերսեդես»-ը, որը գնել էր մարտի սկզբին մոսկովյան տարածաշրջան կատարած իր նախորդ այցելության ընթացքում:
«Երբ իմացա, որ Վահեի հրամանատարները զոհվել են, պատկերացրի, որ շատ լուրջ է վիճակը։ Ամսի 4-ին մենք Հայաստանի ճանապարհին էինք, գնում էինք օդանավակայան, որ գանք տուն, մեկ էլ զանգեցին ու ասացին, որ սենց բան է եղել, բայց համոզված չենք, որ Վահեն է…»։
Նկատի ունենալով, որ ռադիոկայանի հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատանիշներ՝ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ հարուցվել է քրեական գործ։
ՀՀ մարզերից մեկի դպրոցի տնօրենը հայտնվել է ամոթալի վիճակում: Նախկին մտերիմը 40-ամյա կնոջ մերկ լուսանկարները հրապարակել է ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Ապրիլի 9-10-ը շրջանների զգալի մասում, ապրիլի 11-ին օրվա երկրորդ կեսին և 12-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 12-ի ցերեկը, ապրիլի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
2017թ. ապրիլի 1-ին դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ենթարկվել է բուժզննության, որի արդյունքում նրա մոտ ախտորոշվել է «հոգեկան և վարքային խանգարումներ՝ նարկոմանիայի հետ կապված» հիվանդությունը, նշվել, որ ստացիոնար բուժման կարիք չունի և նրա մոտ նկատվում են «Ագրավացիայի» երևույթներ, որպիսի հիմնավորմամբ նույն օրը դատապարտյալը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ, որտեղ 2017թ. ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, մահացել է:
Ապրիլի 6-ին «Լապտերիկ» նախակրթարանի տնօրեն Աննա Գաբոյանը ոստիկանության «Մուշի» բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցի գործադրմամբ ներխուժել են նախակրթարան ու տարել ջեռուցման կաթսան ու մարտկոցները:
76-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած։
Կ.Նազարյանը ՀՀ ՊՆ Վանաձորի ՌՈ բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել է ՀՀ ՊՆ ՌՈ մեկուսարան:
«Ապրիլի լույս 8-ի գիշերը, ժամը 02.18 րոպեից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից մոտ 10 րոպե գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղը»:
Սա ուշագրավ է այնքանով, որ նույն այդ ցանցը Հայաստանում ունի միայն մեկ սուպերմարկետ, որի գործերը, մեղմ ասած, շատ վատ են: Բնական հարց է ծագում, թե որն է դրա պատճառը: Հիշեցնենք, որ «Քարֆուրը» արդեն պայմանավորվածություն ուներ «Դալմա մոլի» հետ դրա տարածքում սուպերմարկետ բացելու վերաբերյալ, սակայն վերջին պահին «Քարֆուրին» դուրս հրավիրեցին այդտեղից և ուղարկեցին «Երևան մոլ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներում։
Ապրիլի 8-ին, ժամը 03.30-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի 14 շենքի մոտակայքում գտնվող տանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ճաշելուց հետո բարձրացել է առանձնատան երկրորդ հարկ, բացել մուտքի դուռը և ննջասենյակի պահարանի հայելու վրա տանտիրոջ կնոջ հասցեին վիրավորական բառեր գրել, ումից վիրավորված է եղել, քանի որ վերջինս իրեն կասկածում էր ամուսնու հետ մտերիմ հարաբերություն ունենալու համար:
Երբ Հայրենիքը հայտնվում է փորձության մեջ, ոտքի են կանգնում ազգի քաջորդիները: Այսպես է եղել միշտ, այդպես էր նաեւ Արցախյան պատերազմի տարիներին: Հայրենիքը ծանր փորձության մեջ էր, եւ սահմանամերձ տարածքները պաշտպանող կամավորական ջոկատների հետ ներքին գործերի համակարգի աշխատակիցներից շատերը դարձան զինվոր: 1994 թվական, ապրիլ:
«Մոտ երեք մետր էր մնացել, որ հասնեմ հրամանատարիս մոտ, արդեն հազիվ էի խոսում՝ թոքի սալջարդ ունեի, բայց ուզում էի ասել, որ հետ գնանք, չհասցրի, հենց այդ պահին կրակեցին նրա վրա։ Վերջին բառերը, որ ասաց. «Հրո, ինձ տար մեր դիտորդական կետ»։ Չկարողացա ասել, որ ի վիճակի չեմ, Մերուժանը մահացավ…»
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Միայն գիտենք, որ իրենցից ոչ ոք կենդանի չի մնացել։ Ինքը 18 անհայտ կորածների մեջ էր, մեզ քննիչն է պատմել, թե հարձակումն ինչպես է եղել, բայց դիրքից ոչ ոք կենդանի չի մնացել, որ պատմի, թե կոնկրետ ինչ է եղել»։
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ապրիլի 7-ին գեղեցիկ նվեր է մատուցել բազմաթիվ մայրերի:
Պատմամշակութային հուշարձանների տարածքներ զբոսաշրջիկների հոսքն առավել ակտիվանում է գարնան գալուն պես: Չնայած պատկան կառույցների զգուշացումներին ու հորդորներին` շատերն այցելում են զբոսաշրջության տեսանկյունից ոչ անվտանգ վայրեր:
«Այնպիսի իրավիճակ էր, որ զգացմունքներին չպետք է տրվեինք: Մեր վիրավոր զինվորները ցուցաբերեցին աննախադեպ տոկոնություն: Նրանց շրջանում ապրելու ցանկությունն այնքան մեծ էր, որը ևս նպաստեց շուտ ապաքինմանը: Նման վիրավորումների հետ մենք գործ ենք ունեցել նաև խաղաղ պայմաններում, սակայն ապրիլյան օրերին անբացատրելի իրավիճակ էր»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ թիվ 23/02 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի` մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Տոնական այս օրը ևս մեկ առիթ ու հնարավորություն է մեզ տալիս շնորհակալություն ասելու` ձեր սիրո, ջերմության, հոգատարության, իմաստնության, մեր աշխարհն ավելի գեղեցիկ, լուսավոր ու բարի դարձնելու համար:
Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 804 հաղորդումներից 07.04.2017թ. դրությամբ 26-ը միացվել են նույն փաստի առթիվ ՀՀ ոստիկանության տարածքային բաժիններում ստացված ահազանգերի հիման վրա նախապատրաստվող նյութերին, 484-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել են, քրեական գործ հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել:
Ապրիլի 7-ի երեկոյան 22:00-ից մինչև ապրիլի 8-ի լուսաբաց, ասֆալտապատման ծավալուն աշխատանքներով պայմանավորված, Մյասնիկյան պողոտայի սկզբնամասից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող ճանապարհահատվածը տրանսպորտային երթևեկի համար կրկին ամբողջությամբ փակ է լինելու:
Ժամը 07։50-ի սահմաններում Թալինի բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր թունավորում՝ քացախաթթվով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, ով ժամեր անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։
Թող օրորոցային վրեժը նոր խինդ, նոր հույսեր պարգևի հայ օջախներին… Եվ հավերժ խաղաղություն լինի մեր Հայրենիքում: