ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 15-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 14-ին, ժամը 20:56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ապրիլի 14-ին, ժամը 22:40-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 5-րդ փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ապրիլի 15-ին, ժամը 05:10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ապրիլի 14-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Հարժիս-Գորիս ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արարատի մարզի Այնթապ գյուղի աշակերտներն այսօր դպրոցի փոխարեն բողոքի երթով գյուղապետարան գնացին:
«Մեծ սիրտ ուներ, ընկերներին շատ էր սիրում, շրջապատի տղա էր»,- ասում է հայրը և հավելում, որ իրենց վերանորոգված տանը Քյարամի իրերով անկյուն են պատրաստել։
Լոռու մարզի Տաշիր քաղաքում այսօր՝ ապրիլի 14-ին, հրդեհ է բռնվել աղյուսի արտադրամասում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է «Hayastan24» կայքի տարածած ձայնագրությանը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, ով մի քանի օր է, ինչ Հայաստանում է, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կապի ստորաբաժանումների ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր արդի ռազմական տեխնիկա են մասնակցել Հայաստանի ռուսական ռազմակայանի զորմասերին կայուն, անխափան կապով ապահովման մարտավարական հատուկ վարժանքին: Մարտավարական-հատուկ վարժանքն անցկացվել է ձմռան շրջանում ուսուցման ստուգարք հանձնելուն նախապատրաստվելու շրջանակներում:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 14-ին, ժամը 16.55-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում խախտվել է Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում (Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից ճանապարհահատված) տեղադրված արագաչափ սարքի լուսարձակի աշխատանքային ռեժիմը, ինչի հետևանքով այն սկսել է անհարկի լուսարձակել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Եգիպտոս այցելող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տալիս առանց անհրաժեշտության չլքել հանգստի գոտիները:
Ապրիլի 13-ին, ժամը 17:15-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից կրակ է բացել Բաղանիս գյուղի սահմանամերձ տարածքներում անասուններ արածեցնող բաղանիսցիների վրա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ընտրախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, այդ թվում` հետընտրական գործընթացներին առնչվող հարցեր, մասնավորապես Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հետաքրքրվել է 2017թ.-ի ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումների և դրանց առնչվող նյութերի ու քրեական գործերի նախաքննության ընթացքից:
Դպրոցն այն տեղն է, ուր կրթվում և ձևավորվում է երկրի ապագա քաղաքացին: Դպրոցը երկրորդ օջախ է: Իսկ մենք վերջերս ականատես եղանք, թե ինչպես է աղավաղվում դպրոցի դեմքը, գետնին հավասարվում նրա՝ առանց այդ էլ իջած վարկանիշը: Ու հանուն ինչի՞: Ծառայամտությա՞ն:
«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում ներկայացրել է անվտանգության, բիզնես միջավայրի, տուրիզմի, առողջապահության, բնական ռեսուրսների, մարդկային ռեսուրսների ու աշխատանքային շուկայի և մի շարք այլ բաղադրիչներով 136 երկրի վարկանիշը:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:
«Դելֆին» մանկապատանեկան լողի մարզադպրոցի աշխատակիցների անունից նամակ է տարածվել, որի տակ աշխատակիցներից բացի ստորագրել են նաև լողավազան հաճախող մի խումբ երեխաների ծնողներ:
2017թ. ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված, մուտք են գործել Երևան քաղաքի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ սպառնացել ընկերության տնօրենի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել, ապա, հափշտակելով ընկերության դրամարկղում առկա գումարը, ինչպես նաև՝ տնօրենի պարանոցի ոսկյա շղթան իր խաչով, դիմել փախուստի:
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
Հետաքրքրություն շարժելուն միտված այս հնարքը իր հետևողականությամբ արդեն սկսում է սահմանակցել կանխակալությանն ու սադրանքին: Ուստի «վերլուծաբաններին» կոչ ենք անում վերադառնալ իրատեսության դաշտ»:
Դատախազությունից հայտնում են նաև, որ քառօրյա պատերազմի ընթացքում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հոր՝ տանկերի բաքերում դիզվառելիքի փոխարեն ջուր լինելու և մարտկոցների բացակայության մասին հայտարարության կապակցությամբ նախապատրաստված նյութերով վերը նշված հանգամանքները չեն հիմնավորվել, և սրա վերաբերյալ ևս քրեական գործ չի հարուցվել:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը վագոն տնակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Հ.Մովսիսյանի հետ, որի ժամանակ ինքնաձիգից կրակահերթ է արձակել նրա վրա՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։
Ապրիլի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է համացանցում տարածված «ՍԱՍ Գրուպ» ընկերության աշխատակիցների հետ անցկացված ժողովի ձայնագրությունը: Այս մասին տեղեկացրին գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից եւ անձամբ շնորհավորում եմ մեր մասնագիտական տոնի՝ ոստիկանության 99-րդ տարեդարձի առթիվ: