«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5 տարեկան երեխա է մահացել. tert.am
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 5 տարեկան երեխայի մահացության դեպք է գրանցվել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով փոխտնօրեն, տնօրենի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:
Մահացած երեխան Վեդի քաղաքից էր: Սկզբում նրան տեղափոխել են Վեդիի հիվանդանոց, իսկ դեպքից 4-5 օր առաջ երեխան տեղափոխվել է Երևան:
Դավիթ Դալլաքյանը վստահեցրեց, որ երեխայի մահվան պատճառը Վեդիի հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ուշ տեղափոխելու հետ կապված չէ: 5-ամյա երեխան ի ծնե ունեցել է հորմոնալ անբավարարություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։