
Դիեր են հայտնաբերվել. անձը չի պարզվել

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:28-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասի ամառանոցներից մեկի բակում ծառից կախված տղամարդու դի է նկատվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փրկարարները Վերին Աղբյուրակ թաղամասի այգեգործական կոչվող տարածքի ամառանոցներից մեկի բակից տղամարդու դին (անձը չպարզված) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 16:05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Դումանի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի անկողնում հայտնաբերվել է 1942 թ. ծնված Օ. Մ.-ի դին: