«Տաշիրը» նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի ուսանողների համար. aysor.am
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ «Կասկադ» հոլդինգի կողմից ստեղծված նորարարական կենտրոնի բացումը։
aysor.am-ի փոխանցմամբ՝ «Կասկադ» հոլդինգի նոր կենտրոնի շնորհիվ տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։
«Ավտոմատացման ժամանակակից համակարգերի զարգացումը չափազանց հեռանկարային ուղղություն է մեր ոլորտի համար։ Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնի շնորհիվ կկարողանանք ոչ միայն ապագա մասնագետների պատրաստել, այլև՝ նոր հնարավորություններ կստեղծվեն արդեն կայացած աշխատակիցների համար», – նշեց հոլդինգի վարչության անդամ Սերգեյ Պողոսովը։
Կենտրոնի բացման արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։