Բաժիններ՝

Ինչպե՞ս կարող է Սամվել Բաբայանը չտարբերակել ռազմամթերքն ու անպիտան խողովակը. մեղադրող

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը պնդեց մեղադրանքը ողջ ծավալով: Ըստ մեղադրողի, մեղադրանքը հիմնավորված է գործի քննությամբ ձեռք բերված ապացույցներով:

Ըստ «Փաստինֆոյի»՝ մեղադրող Արամ Արամյանը նշեց, որ պաշտպանական կողմը անհաջող փորձեր է արել գործի վերաբերյալ հասարակական թյուր կարծիք ձևավորել՝ հերքելով մեղադրանքը ու ձեռք բերված ապացույցները:

Մասնավորապես, ամբաստանյալ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «Իգլա»-ի խողովակը անպիտան խողովակ է, մինչդեռ, ըստ փորձագետի եզրակացության, խողովակը՝ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հետ միասին, ռազմամթերք է և պիտանի է մարտական կիրառման համար:

Մեղադրողը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող է նախկինում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը չտարբերակել ռազմամթերքն ու անպիտան խողովակը:

Մեղադրողը միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել յոթ տարվա, Սանասար Գաբրիելյանին՝ չորս տարվա ազատազրկման, մյուս հինգ ամբաստանյալներին՝ 2-3 տարվա ազատազրկման, ընդ որում, նրանցից երկուսի՝ Ժորա Զաքարյանի ու Անդրանիկ Քոչարյանի, վերաբերյալ մեղադրողը միջնորդեց նրանց դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման՝ երեք տարվա փորձաշրջանով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս