
«Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում». Գագիկ Սուրենյան

Արդեն մեկ շաբաթ է, ինչ եվրոպական երկրների մեծ մասում խորը ձմեռ է, ձյան առատ տեղումներ, բուք և տարվա այս ժամանակահատվածի համար բավականին ցածր ջերմային ֆոն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Կովկասի տարածքում հակառակն է, տաք և չոր, օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 3-4 աստիճանով։ Առաջիկա 5 օրերին Հայաստանի տարածք եկող սառը օդային հոսանքների հետք անգամ չի նկատվում։ Միայն նոյեմբերի 14-ին կնկատվի ամպամածություն, իսկ 15-ից նորից երկինքը կպարզի և օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Տեսանյութ՝ Ավստրիա 13․11․2017»,- գրել է նա։