ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 11-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Մարալիկի համայնքային «Անի» և «Արթիկի թիվ 4» մանկապարտեզներում հանրային սննդի արտադրական գործառույթը:
Նոյեմբերի 12-ին, ժամը 07:07-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Աբովյան փողոցի թիվ տներից մեկում:
«Շատ հուսադրող և ուրախալի է, երբ երկու կարևոր ոլորտներ, տվյալ դեպքում՝ մշակույթի և առողջապահության, համագործակցում են նույն նպատակի համար»,- նոյեմբերի 10-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի բարեգործական համերգի ժամանակ 168.am-ի հետ զրույցում ասաց «Երազ» բարեգործական հիմնադրամի Կարինե Մխիթարյանը:
Հայաստանում հաստատված սիրիահայ կանայք չպետք է նորից հայացքն ուղղեն այլ երկրներ: Նրանք կարող են աջակցություն զգալ և հաջողության հասնել հայրենիքում: Այս հորդորն է նրանց հղում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից մինչ Քուվեյթի կլինիկա հասած, սեփական բժշկական կենտրոնը հիմնած և հայրենիքում հաջողության հասած քուվեյթահայ գործարար Հելեն Ազարյանը, ով «Կանանց մտերմիկ զրույց» խորագրով հանդիպմանը հաջողակ պատմությամբ կիսվեց և իր փորձառությունը փոխանցեց սիրիահայ կանանց:
Խարդախության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ թմրամիջոց հայտնաբերվեց. բացահայտվեց անօրինական թմրաշրջանառության հերթական դեպքը:
«Գլխավոր մեծ կոռուպցիոն ճեղքը բժշկական ոլորտում, որով մարդիկ ազատվում են բանակից, բաց թողած, խոսում ենք տարկետումը վերացնելու մասին։ Լավ կլիներ, իհարկե, որ բոլորը հավասար գնային ծառայեին, բայց մենք գիտենք, որ այսօր այդպես չէ, և այդպես չի լինելու, եթե տարկետումը վերացնենք»։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:
Ոստիկանների բացահայտած անօրինական թմրաշրջանառության շղթային ավելացել է նոր օղակ:
Նոյեմբերի 11-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները բացահայտեցին բնակարանային գողությունները. կասկածյալը ճանաչում էր տուժածներին:
Նոյեմբերի 10-ին, ժամը 12.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով:
2017 թվականի նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ ս.թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 11-ին Արտյոմ Հարությունյանը հայտնաբերվել է:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները նոյեմբերի 10-ին, ժամը 21.50-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկի բուքմեյքերական գրասենյակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 12 շենք 69 բնակարանի բնակիչ, 1962 թ. ծնված Արտյոմ Հարությունյանը, որը նոյեմբերի 7-ին, ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09:48-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանության փորձ է կատարել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նոյեմբերի 10-ին, ժամը 23.25-ին, ոստիկանություն է զանգահարել 1986 թ. ծնված Հրանտ Պ.-ն և հայտնել, որ Մխչյան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին` բենզալցակայանի մոտ, վիճաբանություն է:
Այսօր Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կազմակերպվել է ծառատունկ։ Շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանուր տնկվելու է շուրջ 1100 ծառ։
«Ժամանակ» թերթըը գրում է. «Կարեն Ավագյանը կլինի ուսանողական ցույցերի առաջին զոհը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունման դեմ սկսված ուսանողների դասադուլները և բողոքի ցույցերը կարող են ծանր հետևանքներ ունենալ ԱԺ պատգամավոր, երիտասարդական տարիքին վաղուց հրաժեշտ տված, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի համար:
Նոյեմբերի 11-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին թիվ 3 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սիգարետի հայկական շուկայում արտադրության ծավալների աճին զուհահեռ` աճում է նաեւ արտահանումը: Միայն թե ծխախոտը հիմնականում արտահանվում է ոչ թե ԵԱՏՄ երկրներ, այլ արեւելք: Արտահանվող հայկական սիգարետի խոշորագույն գնորդը Իրաքն է:
Ոստիկանները հրացանը հայտնաբերեցին անասնագոմում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները:
«Նոյեմբերի 12-ից մեզ սպասվում են 5 արևային, տաք և առանց տեղումների հրաշալի օրեր»
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կամրջից քաղաքացի է ընկել:
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «27 տարին լրացած քաղաքացիների համար օրենսդրությամբ սահմանված փոխհատուցման գումարի չափի կտրուկ մեծացման շուրջ բարձրացված աղմուկից և քննադատությունից հետո պաշտպանության նախարարությունը նահանջել է և որոշել իջեցնել շեմը: