Բաժիններ՝

Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ ամենամյա համաժողովը Հայաստանում

2017թ. ապրիլի 20-ից 22-ը Երևանում կանցկացվի Միջազգային բակալավրիատի ԱՊՀ երկրների 11-րդ համաժողովը: ՄԲ ԱՊՀ երկրների ասոցիացիայի կողմից իրականացվող ամենամյա միջոցառուման կազմակերպումը այս տարի ապահովելու է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, որը տարածաշրջանում ասոցիացիայի միակ անդամն է:

Միջազգային կրթական համաժողովի շրջանակում Հայաստան կայցելեն շուրջ 200 պատվիրակներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, Ղազախստանից և ոլորտի փորձագետներ, հյուրեր Ֆինլանդիայից, Վրաստանից, Թուրքիայից, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, պետական կառույցների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցելու են Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate) համաշխարհային և եվրոպական կառույցների պաշտոնական ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռաունդ Սքվեր (Round Square) համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում կքննարկվեն կրթության արդյունավետ համագործակցության ուղղություններն աշխարհում, նոր մանկավարժական մեթոդաբանության և միջազգային կրթական չափանիշների՝ կրթական հաստատություններում ներդնելու հնարավորությունները: Համաժողովի ընթացքում կներկայացվեն Միջազգային բակալավրիատի ծրագրի առանձնահատկությունները, ինչպես նաև կանցկացվեն հետաքրքիր, բազմաշերտ սեկցիաներ, սեմինարներ և կլոր սեղաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս