«Armenia» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ կատարել դեպի Թել Ավիվ
«Armenia» ավիաընկերությունը կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Իսրայել, հաղորդել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
«Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան մարմինների միջև երկարատև բանակցությունների արդյունքում «Armenia» ավիաընկերությունը Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ չվերթներ իրականացնելու իրավունք է ստացել»,- ասված է հայտարարության մեջ:
Թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ `հինգշաբթի և կիրակի օրերին և կմեկնարկեն 2017թ. մայիսի 17-ից:
«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51 տոկոս), Թամազ Գաիաշվիլին (25 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24 տոկոս): Գաիաշվիլին հանդիսանում է վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն ու նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ նրա նախկին տեղակալը: