Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար երկու հավանական թեկնածու կա՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՀՀ կառավարությանն առնընթեր պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Կարինե Կիրակոսյանը: Բավական թեժ մրցակցություն է սպասվում:
Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական կազմակերպությունը պատրաստվում է Հայաստանում իր մասնաճյուղը բացել: Օրերս այդ կազմակերպության ղեկավար, մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասի հետ է հանդիպել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այդ մասին նաեւ պաշտոնական հաղորդագրություն եղավ:
Մայիսի 2-ին, ժամը 23:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցից դեպի Կոմիտասի պողոտա՝ Լամբադա կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Երեւանի համար 46 մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Գայանե Աղաբեկյանը, որն անցյալ տարվա նոյեմբերին երկու այլ տնօրենների հետ միասին մեծ աղմուկով ու գրչի մեկ հարվածով ազատվեց աշխատանքից, դիմել է դատարան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերից մեկը՝ ստաժը հաստատող աշխատանքային գրքույկն է: Ընդ որում՝ մեր երկրում տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:….
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Զարմանալու բաները շատանում են կյանքում եւ տրանսպորտում, թերթերում եւ բարձր պաշտոնյաների ելույթներում, հեռուստատեսությամբ եւ եթերի մյուս անկյուններում։ Եվ այդ բաներն, անկեղծ ասած, ինձ մոտ երբեմն անձի երկվություն են առաջացնում։ Ու ինձ մեկ-մեկ թվում է, թե ես Հովհաննես Գալաջյանն եմ, բայց ոչ այն պատճառով, որ «Ուժն է ծնում իրավունք», այլ որովհետեւ զարմանալու բաները գնալով շատանում ու շատանում են։
Աղջիկը սեռական հարաբերության տեսագրությունը չհրապարակելու դիմաց ամուսնացած տղամարդուց գումարներ էր պահանջել:
Հարցին, թե այնուամենայնիվ հնարավո՞ր է «ոչ պաշտոնական փոխանակում» Հրաչյա Հարությունյանի և Վալերի Պերմյակովի միջև, քանի որ երկու հարցերը հայտնվել են տեղեկատվական շրջանառության մեջ զուգահեռաբար, որքանո՞վ են գործերը համարժեք, Մինասյանը պատասխանեց, թե չի կարծում, որ այստեղ համարժեքության հարց կա։
ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար, Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը գտնվում է Մոսկվայի ռազմական հոսպիտալում:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և այն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հ.-ի հաղորդման հիման վրա:
ՀՀ կառավարությունը մայիսի 4-ի նիստում որոշում կընդունի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին։
ՀՀ կառավարությունը 180 միլիոն դրամ է հատկացնելու «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ին` 1000 հատ նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու նպատակով:
Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի` Հայաստան փոխանցման ժամկետը կախված է ռուսական դատարանի վճռից:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մայիսի 2-ին այցելել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց։
Ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն՝ կողոպուտ. դեպքեր և բացահայտումներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա:
Երևանի քաղաքապետն անդրադարձավ իր ընդդիմախոսների պնդումներին, թե անցած տարիների ընթացքում Երևանում որևէ աշխատանքի չի արվել: «Սակայն մենք պետք է նայենք Երևանը 4 տարի առաջ և այսօր: Ակնհայտ է, որ անցած տարիների ընթացքում քաղաքի զարգացմանը միտված լուրջ աշխատանքներ են արվել, որոնք շարունակական են: Սա չի նշանակում, որ այլևս անելիքներ չկան: Բազմաթիվ խնդիրներ մնացել են` տրանսպորտ, կանաչ տարածքների ավելացում, բազմաբնակարան շենքերի կառավարում և այլն»,- ասաց Տարոն Մարգարյանը:
«Ելք» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանն ավագանու ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է առաջիկա 5 տարիների ընթացքում Երևանում առնվազն 5 լողավազան-լճակներ հիմնել, որոնք քաղաքացիների համար կլինեն միանգամայն անվճար:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայում սկսվել է ՄիԳ-29 արդի կործանիչների, Մի-8ՄՏ ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռների փոխադրումը շահագործման ամառային ռեժիմի:
Այն պահից սկսած, երբ Պերմյակովը հայտնվել էր ռուսական զորամասում, նրանց իրավազորության ներքո, ըստ էության՝ հայկական կողմը նրա հետ կապված որոշում կայացնելու հարցում դժվարություններ ուներ։ Մենք տեսանք, որ նույնիսկ դատավարությունը ռուսական ռազմաբազայի տարածքում տեղի ունեցավ, և ակնհայտ էր, որ խնդիրը ոչ թե այն էր, որ դատավորը դատավարությունն այնտեղ անցկացրեց՝ ելնելով արդարադատության արդյունավետությունից, այլ առկա էին Պերմյակովին տեղափոխելու խնդիրներ։
Մալաթիա վարչական շրջանի ղեկավար պարոն Ալեքսանյան, ես՝ նաև որպես այդ թաղամասի բնակիչ, պահանջում եմ ամբողջությամբ վերականգնել վերոնշյալ կանաչ տարածքը։
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հնավայրի, սակայն ոչ միջնաբերդի տարածքում զբոսաշրջային բաղադրիչ մտցնելու համար նախատեսվում է ավտոկայանատեղի, հուշանվերների խանութներ, ինչպես նաև ուրարտական ճաշարան բացել։
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարծում է, որ պատրիարքի ընտրության կազմակերպման հարցում իրենք պետք է աշխատեն պատկան մարմինների հետ համաձայնությամբ:
«Այլ խնդիր է, որ հասարակությունը գուցե կասկածներ ունենա, որ Ռուսաստան տեղափոխումից հետո նա կարող 1 ազատվել պատժից ներման կամ այլ ձևով, ինչպես, ենթադրենք՝ Ռամիլ Սաֆարովն էր։ Ես չեմ ուզում համեմատություններ անել, բայց համենայն դեպս…»:
«Առաջարկություն եղավ՝ ընդհանրապես արգելել ներկրումը Թուրքիայից և Ադրբեջանից: Սկսենք նրանից, որ մեր երկիրը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և չի կարող հենց այնպես հայտարարություն անել, որ այսինչ երկրի ապրանքը չենք թողնում ներկրել»:
ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 2-ին մեկնարկել են զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հնգօրյա հրամանատարական հավաքները:
Մայիսի 2-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 76 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել են Նոր Խարբերդում ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները: