Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը պատասխանում է իր ընդդիմադիրների մեղադրանքներին

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական թիմը հանդիպում ունեցավ Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ: ՀՀԿ քարոզչական թիմը գլխավորում էր Երևանի քաղաքապետ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:

Տարոն Մարգարյանը նախ դավթաշենցիներին հակիրճ ներկայացրեց վերջին 4 տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից արված աշխատանքները` մայրաքաղաքն ավելի բարեկարգ դարձնելու ուղղությամբ, այնուհետև անդրադարձավ առաջիկա 5 տարիների ծրագրերին:

«Երևանը զարգացող քաղաք է, և մենք ոչ մի զարգացած քաղաքի չպետք է զիջենք, այլ օր օրի պետք է զարգացնենք մեր քաղաքը: Մենք ներկայանում ենք «Հանուն Երևանի» հնգամյա զարգացման ծրագրով: Մենք ունենք գերակա խնդիրներ:  Անցած  տարիների ընթացքում լսելով ձեր բարձրացրած հարցերը` կազմել ենք մեր նախըն տրական ծրագիրը: Եվ վստահ եմ, որ մեր փորձառու թիմով կարող ենք այն իրականություն դարձնել»,- ասաց Մարգարյանը:

Երևանի քաղաքապետն անդրադարձավ իր ընդդիմախոսների պնդումներին, թե անցած տարիների ընթացքում Երևանում որևէ աշխատանքի չի արվել: «Սակայն մենք պետք է նայենք Երևանը 4 տարի առաջ և այսօր: Ակնհայտ է, որ անցած տարիների ընթացքում քաղաքի զարգացմանը միտված լուրջ աշխատանքներ են արվել, որոնք շարունակական են:  Սա չի նշանակում, որ այլևս անելիքներ չկան: Բազմաթիվ խնդիրներ մնացել են` տրանսպորտ, կանաչ տարածքների ավելացում, բազմաբնակարան շենքերի կառավարում և այլն»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով Երևանի ողջ բնակչությանը հուզող հասարակական տրանսպորտի խնդրին` Մարգարյանն ընդգծեց, որ անցած տարիների ընթացքում ձեռքերը ծալած չեն նստել, խորհրդակցել են միջազգային կառույցների հետ, ուսումնասիրել են միջազգային փորձը և գտել են ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհը, որը հստակ արտացոլել են իրենց նախընտրական ծրագրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս