
Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած 6 բնակիչներ կապահովվեն բնակարաններով

ՀՀ կառավարությունը մայիսի 4-ի նիստում որոշում կընդունի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին։
Ըստ որոշման նախագծի՝ Արմավիրի մարզպետարանի հաշվեկշռում հաշվառված` «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հանրակացարանում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած թվով 6 բնակիչներ դիմել են ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:
Նշենք, որ երկար տարիներ հանրակացարաններում բնակվող փախստական ընտանիքներին կառավարությունն ապահովում է բնակարանով։