Բաժիններ՝

Կավելանա ստաժը, եթե ապրում եք զինծառայողի հետ. dialogue.am

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու  համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերից մեկը՝  ստաժը հաստատող աշխատանքային գրքույկն է: Ընդ որում՝ մեր երկրում տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:….

Թե ինչպես է հաշվարկվում աշխատանքյաին ստաժը ու ինչպես է հաստատվում այն, եթե չկան բավարար փաստաթղթեր, ծանոթացեք Dialogue.am«Սոցիալական իրավունք»շարքում ներկայացվող այս հրապարակման մեջ:

Ինչպե՞ս է հաշվարկվում քաղաքացու աշխատանքային ստաժը

Սկսենք այն բանից, որ աշխատանքային ստաժում հաշվարկվում են աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու oրն ընկած ողջ ժամանակահատվածը, բուհում ուսանած տարիների ժամանակահատվածն ու զինվորական ծառայության

Ստաժում հաշվարկվում են աշխատած յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, oրը, վերջնարդյունքում դրանք գումարվում են իրար՝ ձևավորելով քաղաքացու ստաժը:

ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ. Կենսաթոշակի չափը հաշվարկելիս ` եթե աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ առկա է լրացուցիչ մինչև 6 ամսվա (180 oրվա) ժամանակահատված, ապա այն  չի հաշվառվում, իuկ 6 ամսվանից ավելի ժամանակաշրջանը հաշվառվում է որպես մեկ լիարժեք տարվա ստաժ՝ հօգուտ անձի:

Այսինքն՝ եթե օրինակ ստաժի հանրագումարը ստացվում է 26 տարի 5 ամիս, այն Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայհությունում այն ընդունվում է որպես 26 տարի, եթե հանրագումարում ստացվում է 26 տարի  6 ամիս և ավելի, ապա համակարգն այն ընդունում է որպես 27 լիարժեք տարի:

Աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև հետևյալ  նպատակային արձակուրդի ժամանակահատվածները՝

  • Հղիության և ծննդաբերության արձակուրդը,
  • Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը,
  • Ուսումնական արձակուրդը,
  • Պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվողարձակուրդը,
  •  Չվճարվող արձակուրդը :

 

Ի դեպ, այս  ժամանակահատվածներն աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալ-չստանալու, և անկախ սոցիալական վճար կամ եկամտային հարկ վճարելու հանգամանքից:

ՀԻՇԵ’Ք. Աշխատանքային գործունեության ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառվում է սկսած 16 տարեկանից: Եթե աշխատանքային գրքույկում կամ արխիվային փաստաթղթում կան պատշաճ կերպով գրառումներ՝ ավելի վաղ՝ 14  տարեկանից աշխատելու մասին, ապա այդ շրջանը ևս հաշվառվում է աշխատանքային ստաժում:

Զինծառայողի հետ համատեղ ապրած ժամանակահատվածը՝ ստաժում

Եթե Ձեր ամուսինը զինծառայող է և նա ծառայել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում), ապա նրա հետ համատեղ ապրած ժամանակահատվածը ևս հաշվառվում է Ձեր աշխատանքային ստաժում, եթե Դուք ունեք կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժ: Սա նշանակում է, որ օրինակ` եթե Դուք 63 տարեկան եք, ունեք առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ և Ձեր ամուսինը ծառայել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) 9 տարի, ինչը հաստատվում է զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքով, ապա Ձեր կենսաթոշակը կհաշվարկվի 18 տարվա աշխատանքային ստաժով:

Ինչպե՞ս է հաստատվում ստաժը` այն հաստատող փաստաթղթերիբացակայության դեպքում

Եթե կորցրել եք

կամ`

չունեք աշխատանքային գրքույկ

կամ`

աշխատանքային գրքույկում կան ջնջումներ

սխալներ և ոչ հստակ գրառումներ

կամ`

չկան գրառումներ աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, ապա  ստաժը հաստատելու համար կարող եք ներկայացնել արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատվելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ: Այս ամենի վերաբերյալ տեղեկատվությունը թղթի վրա Ձեզ կտրամադրի Ազգային արխիվը՝ գրած դիմումի համաձայ կամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության տարածքային ցանկացած տարածքային կենտրոն՝ կրկին Ձեր դիմումի համաձայն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շատ դեպքերում քաղաքացիները խնդրի առաջ են կանգնում արխիվային տեղեկանքների բացակայության պատճառով, ընդ որում՝ հաճախ դրանց չլինելը պատճառաբանվում է նրանով, որ ժամանակին արխիվներն այրվել են կամ գործատուն Ազգային արխիվին այդպես էլ չի հանձնել կնիքը և վերջնական տեղեկատվությունը՝ կազմակերպությունը փակելուց հետո:

Հարգելի կենսաթոշակառուներ, այս դեպքում Ձեր աշխատանքային ստաժը կարող եք հաստատել միայն ու միայն դատարան դիմելով և դատական գործ սկսելով: Ստաժը հիմնականում հաստատվում է վկաների ցուցմունքների հիման վրա:

Պատրաստեց՝ Զառա Մանուչարյանը

Dialogue.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս