Բաժիններ՝

Վանաձոր-Սպիտակ ճանապարհին երեք ավտոմեքենաներ են այրվել

Մայիսի 27-ին, ժամը 23.35-ի սահմաններում, Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Հյունդայի Ելանտրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Ե-124» մակնիշի ավտոմեքենաներ:

«Հյունդայի Ելանտրա»-ի վարորդը, «ՎԱԶ-2107»-ի վարորդը և նրա 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Մերսեդես»-ի ուղևորին շտապօգնության խմբի կողմից տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:

Պատահարի հետևանքով երեք ավտոմեքենաներն այրվել են:
Հրդեհը մարվել է մայիսի 28-ին, ժամը 00.15-ին, ՀՓՋ 2 մարտական հաշվարկների ուժերով:
Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031