Բաժիններ՝

ՄԻՊ-­ն արձանագրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքների խախտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը առաջարկ է ներկայացրել մարդու իրավունքների և ազատությունների խախտումները վերացնելու մասին: Այն վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձի` ընտանիքի անդամների բնակության վայրին հնարավորինս մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու խնդրին:

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովը մերժել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի դիմումը՝ իրեն ընտանիքի անդամի բնակության վայրին մոտ գտնվող քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին, թեպետ գործնականում պատժի ամբողջ ժամկետը մեկ ուղղիչ հիմնարկում կրելու ընդհանուր կանոնը միատեսակ կիրառելիություն չունի: Խախտման
որոշման մեջ Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու վերանայման հարցը՝ վկայակոչելով ցմահ կամ այլ երկարատև ազատազրկման դատապարտված անձանց տարանջատման արգելման միջազգայնորեն հռչակված սկզբունքը (non­segregation principle):

Շեշտադրվել է նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց անջատ պահելու պահանջի վերանայմանն ուղղված օրենսդրական նախագծի մշակման անհրաժեշտությունը: Պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով առաջարկվում է դատապարտյալին մեկ ուրիշ ուղղիչ հիմնարկ տեղափոխելիս, որպես հիմք, դիտարկել նաև մերձավոր ազգականների հետ կապն ապահովելու նպատակը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031