Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պարենային անվտանգության խնդիրներին, լաբորատոր ստուգումներին, ամառային ամիսներին զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման խնդիրներին, ինչպես նաև «Մաքուր Հայաստան» ծրագրին և մի շարք հանձնարարականներ տվեց:

Ամառային շրջանի սկզբը և զբոսաշրջային սեզոնի մեկնարկը հաշվի առնելով` վարչապետը հանձնարարեց մշակույթի, տարածքային կառավարման և զարգացման,  սպորտի և երիտասարդության նախարարներին, ՀՀ մարզպետներին, զբոսաշրջային կոմիտեի նախագահին  հանձնարարեց մեկշաբթյա ժամկետում մշակել և առաջարկ ներկայացնել հանգստյան օրերին և ամռանը այգիներում, պուրակներում ժամանացի կազմակերպման ծրագրեր, որոնք կընդգրկեն բացօթյա կինոթոատրոններ, համերգներ, սպորտային միջոցառումներ, ամառային ճամբարներ և այլն:

«Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ վարչապետը նշեց, որ մայիսի 27-ին անցկացվեց առաջին համապետական շաբաթօրյակը և պարզվեց, որ ավելի քան 750 տնտեսվարող սուբյեկտներ չունեն աղբահանության պայմանագրեր.

«Չի բացառվում, որ լրացուցիչ ուսումնասիրության դեպքում հայտնվեն նաև այլ տնտեսվարողներ, որ չեն կնքել նման պայմանագրեր: Միաժամանակ, շաբաթօրյակները կազմակերպվելու են ավելի պարբերաբար և համակարգված»:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին Կ.Կարապետյանը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել տնտեսվարողների կողմից աղբահանության պայմանագրերի ապահովմամբ, համապատասխան վարույթներ հարուցել: Նա նաև հանձնարարեց զբոսաշրջային վայրերում, գազալցակայաններում, սննդի կետերում ապահովել զուգարաններ, աղբամաններ. «Նորմատիվը պետք է դարձնել օգտագործելի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս