Բաժիններ՝

«Ադրբեջանը զորավարժություններն իրականացնում է Վիեննայի համաձայանագրի խախտմամբ»­. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններն իրականացվում են միջազգային նորմերի խախտմամբ: Այս մասին «Արմենպրես»­-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պետք է նշեմ, որ, ըստ էության, սա այս տարի իրենց երկրորդ լայնամասշտաբ զորավարժությունն է, և երկուսի դեպքում էլ միջազգային հանրությունը Վիեննայի համաձայանագրի համաձայն իրազեկված չէ: Հերթական անգամ փաստում ենք, որ Ադրբեջանը հերթական անգամ արհամարում է ցանկացած բնույթի միջազգային պարտավորություն»,-­ շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, հունիսի 12-­16 Նախիջևանում ադրբեջանական և թուրքական զինված ուժերի մասնակցությամբ մարտավարական զորավարժություններ են իրականացվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունների նպատակն է զինված ուժերի միջև փորձի փոխանակմամբ զորքերի համակարգման զարգացումը:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930