Բաժիններ՝

Եղանակը զգալի կտաքանա, սակայն կարճատև անձրևները և ամպրոպները երեկոյան ժամերին կպահպանվեն. Գագիկ Սուրենյան. shamshyan.com

Վերջին երկու օրերին հանրապետության տարածքում ցուրտ ճակատի ներխուժման հետ պայմանավորված դիտվեց օդի ջերմաստիճանի զգալի նվազում: Հունիսի 18-ից սկսած մինչև հունիսի 20-ը Հայաստան կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 5-6 աստիճանով, հունիսի 19-20-ին հանրապետության ցածրադիր հատվածներում, հատկապես Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արարատյան դաշտում և Երևանում ցերեկային ժամերին հասնելով +33…+35 աստիճանի, որից հետո հիմնականում կմնա անփոփոխ:

Սակայն չնայած եղանակի տաքացմանը հունիսի 18-22-ին հատկապես հանրապետության հյուսիսային շրջաններում, մասնավորապես Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում երեկոյան ժամերին կզարգանա ամպրոպային ամպամածություն, սպասվում են կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 2025մ/վրկ:

Երևանում նույնպես ամեն օր երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ամպրոպի ժամանակ քամու ուգնացում 15-20մ/վրկ:

Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս