Բաժիններ՝

Օրհնված խաչեր վարորդներին՝ աչքուլունքների փոխարեն

Հունիսի 18-ին՝ ժամը 17.30-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունների անդամները կիրականացնեն «Խաչի քարոզ» ծրագիրը: Երիտասարդները նախ կհավաքվեն Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցում (Նոր Նորքի առաջին զանգված), երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ կմասնակցեն ընդհանրական աղոթքի, ապա Թաթուլ Կրպեյանի անվան այգու մոտակա կանգառներից մինչև Նոր Նորքի թաղապետարանի մոտակա կանգառներ խաչեր ու աղոթաթերթեր կբաժանեն երթուղային տաքսիների և ավտոբուսների վարորդներին՝ վերցնելով նրանցից աչքուլունքները:

Խաչի քարոզն արդեն սիրված ու սպասված իրադարձություն է Երևանում: Սա առիթ է տվել երիտասարդներին դարձնել այն շարունակական և իրականացնել Հայ Եկեղեցու՝ խաչին նվիրված տոների ժամանակ:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս