Դոն Պիպոյի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվում է երեք անձ. ևս մեկ անձի էլ մեղադրանք է առաջադրվել խմբին օժանդակելու համար: Սույն գործի շրջանակներում Դոն Պիպոն տուժող է ճանաչվել:
Հունիսի 20-ին, ժամը 03:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վնասազերծման գործողություն՝ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 20-ին Ժամը 10.00-ից մինչև հունիսի 21-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ղարա տղոնց գերդաստանի ավագը՝ Ազգանուշ Ալեքսանյանն այսօր դարձավ 100 տարեկան: Նա ազգի ամենատարեցն է: Մեկ դար ապրած կնոջ ասելիքը շատ է, միայն թե առողջական վիճակը թույլ չի տալիս պատմել ու հիշել:
Սփայս՝ ճանապարհ դեպի կործանում. անողոք փաստեր և վիճակագրություն։
«Հայաստանում միակ խնդիրը մաքսազերծումն է, որովհետև բոլոր երկրներում ավտոմոբիլը չի մաքսազերծվում, իսկ Հայաստանում այն մեքենայի արժեքի 34 տոկոսն է կազմում. դրա համար գինն աճում է, և մարդիկ չեն կարողանում ձեռք բերել այն»,- ասաց նա։
Ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող գերլյուքս զբոսանավերը վառելիքի լիցքավորման համար կանգառել են կատարել թուրքական Բոդրումի նավահանգստում:
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի 72-ամյա բնակչուհու սպանության հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։
ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական «Մուրացան»-ի հոսպիտալ հունիսի 19-ին Ստեփանակերտից ուղղաթիռով եւս մեկ զինծառայող է տեղափոխվել, ով ադրբեջանական կողմի սադրանքների հետևանքով վիրավորում է ստացել հունիսի 17-ին:
Այսօր զինվորական կարգով հողին հանձվեց հունիսի 17-ին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Նարեկ Գասպարյանը:
Ալեքսանդր Մալայանի փոխանցմամբ՝ վտանգավոր է եղել հատկապես մեկ աչքի բավական մեծ ներակնային օտար մարմինը։ Այն հաջողությամբ հեռացվել է, իրականացվել է լազերային բուժում։ Համեմատաբար քիչ վտանգ են ներկայացրել մյուս աչքը վնասած բազմաթիվ օտար մարմինները։
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանն էլ ասաց, որ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող մյուս զինվորը կայուն ծանր վիճակում է:
Օդի ջերմաստիճանը հունիսի22-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի և երթուղային միկրոավտոբուսի (որում եղել է 20 ուղևոր) բախման հետևանքով տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ:
Շրջանառության է դրվել հաշմանդամի սայլակները հավաստագրերի հիման վրա տրամադրելու նախագիծը, ինչը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ուենցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ:
Հունիսի 19-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Շերամի փողոցի թիվ 49 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Հունան Ա.-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է ֆիքսվող շեղբով ծալովի դանակ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 17-ին, ժամը 11-ին, ինքնակամ ՔՀԳՎ է ներկայացել ՌԴ քաղաքացի:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վռամ Գյուլզադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։ Կառավարության կայքում հրապարակվել է վերջինիս կենսագրությունը։
Հունիսի 19-ին, ժամը 07:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի և Խանջյան փողոցները միացնող թունելի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 19-ին, ժամը 08:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Հունիսի 18-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած տղամարդը հայտնել է, որ 1969 թ. ծնված Հովհաննես Ս.-ն հարձակվել է մոր՝ 1945 թ. ծնված Գրետա Սահակյանի վրա:
Հունիսի 18-ին, ժամը 21:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 11 շենքի հոսանքազրկման պատճառով քաղաքացին արգելափակվել է վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների համար հատկացված թափուր 3 տեղերը (2-ը գործարար ոլորտի հասարակական կազմակերպություն) համալրելու նպատակով հասարակական կազմակերպությունների հայտերը կարող են ներկայացվել ՀՀ, քաղաք Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Վ.Սարգսյան 3/8 հասցեով կամ ուղարկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։