Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ Երևանում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ։

Նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 14-ին` ժամը 11.20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան և Զ.Անդրանիկ փողոցների խաչմերուկում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1937 թ. ծնված Ծ.Գրիգորյանին և վերջինիս հետ գտնվող մանկահասակ երեային (ծնված՝ 2014թ.), որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներով Ծ.Գրիգորյանը տեղափոխվել է «Աստղիկ», երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Փոքրիկը, գիտակցության չգալով, հունիսի 15-ին բժշկական կենտրոնում մահացել է:

2017թ. հունիսի 16-ին՝ ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել է նաև մյուս տուժողը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատաքիմիական և մանրաթելային համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս