Վահան Շիրխանյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան
ՀՀ պաշտպանության նախկուն նախարար, 2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դատական նիստ էր նշանակված, սակայն դատավորը հայտնեց, որ այժմ հետազոտություն է կատարվում, և նիստը կշարունակվի 30 րոպե անց։
Գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը ևս հայտարարեց, որ վատ է զգում. նրան ևս օգնություն կցուցաբերվի։