Բաժիններ՝

Դեղատների լուսավորությունը շփոթեցնում է վարորդներին. Դավիթ Օհանյան

Երեւանի քաղաքապետի նորանշանակ տեղակալ Դավիթ Օհանյանն այսօր ավագանու արտահերթ նիստում հայտարարեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների սարքավորումներով վերազինումը այս տարի եւս շարունակական կլինի: Ըստ նրա՝ մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես առաջնային օղակներին եւ ամեն ինչ արվելու է հասարակության վստահությունը դեպի այդ օղակները վերականգնելու ուղղությամբ:

Օհանյանը նաև նշեց, որ գիշերային ժամերին կկանոնակարգվի դեղատների լուսավորությունը, քանի որ այն հաճախ շփոթեցնում է վարորդներին: «Հարցը կառավարությունում է եւ շուտով լուծում կտրվի»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930