Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանը Երևանում հեղեղումների գլխավոր պատճառ է համարում ջրահեռացման համակարգի խցանումը

Երևանում հունիսի 12­-ին տեղումների հետևանքով առաջացած հեղեղումների հիմնական պատճառը ջրահեռացման համակարգի խցանումներն էին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը։

«Խորհրդային տարիներին այս համակարգը կարգավորում էին գլխավոր ճարտարապետը և գլխավոր ինժեները։ Հիմա այդ ֆունկցիան իրականացնում է Երևանի քաղաքապետարանը։ Չեմ կարող գնահատական տալ, նրանք ամբողջական ուսումնասիրություններ ունեն, սակայն նախագծային մասով թողունակությունը բավարար է։ Համակարգի խողովակները պետք է պարբերաբար մաքրվեն սեփականատեր ընկերության կողմից։ Ես նաև տեղյակ եմ, որ ընկերությունը հեղեղումները պատճառաբանել է տեղումների մեծ քանակով»,-­ նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ համակարգի կառուցման ժամանակ թողունակությունը միշտ հաշվարկում են ավելցուկով և հնարավոր չէ տեղումների քանակն այնքան լինի, որ չբավարարի։ Նրա համոզմամբ՝ հեղեղումների հիմնական պատճառն առկա խցանումներն էին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս