Ովքեր են Տարոն Մարգարյանի առաջին տեղակալն ու տեղակալները
Երևանի ավագանին հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 62 անդամների 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին:
Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն, ձայների 57 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Վահե Նիկոյանը:
Այնուհետև ավագանու ձայների 45 կողմ, 11 ձեռնպահ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Դավիթ Օհանյանը:
Երևանի ավագանին 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով էլ հաստատել է Արամ Սուքիասյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին որոշումը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորելով քաղաքապետի առաջին տեղակալին և տեղակալներին՝ մաղթել է նրանց բեղմնավոր աշխատանք: