Հուլիսի 25-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի կառավարությունը աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան ընդունված Աբրահամ Գևորգի Ազնաուրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կտա տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը:
2017թ. հուլիսի 21-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի Մ-2 ավտոմայրուղու 307-րդ կմ հատվածում խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհի երթևեկելի գոտում՝ համընթաց աջ ուղեմասում, վրաերթի է ենթարկել 2008թ. ծնված, Կապան քաղաքի բնակչուհուն, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից երեխան մահացել է, իսկ վարորդը՝ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից դիմել փախուստի:
Գործընթացն այսօր սկսում ենք: Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ:
Հովհաննես Ստեփանյանը պատմեց, որ տարիներ առաջ ստեղծել է գյուղական անասնապահական տնտեսություն՝ «Գեղաստղ» անվամբ: Այս ծրագրի մեջ ներառված են մեղվապահություն, ոչխարաբուծություն, ջայլամաբուծություն, գոմշաբուծություն, և այլն: Ծրագիրը տարածված է մի քանի մարզերում: Աշխատում են երիտասարդ ընտանիքները՝ գյուղում մնալով՝ ապահովելով իրենց ապրուստը: Նրանք նաև ընդունում են զբոսաշրջիկների: Նրա խոսքով՝ ստեղծված է մի համայնք, որտեղ զբոսաշրջիկն ամեն ինչ բնական է վայելում:
2017թ. մարտի 25-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ իրականացվել է սպանության փորձ: Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ սպանության փորձն իրականացվել է նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալների կողմից։
Օգոստոսի 20-ին, արդեն իններորդ անգամ, Ախթալայում կանցկացվի խորովածի փառատոնը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանի հաղորդմամբ՝ օգոստոսի նախավերջին կիրակին, արդեն երկրորդ տարին է՝ հայտարարված է «խորովածի միջազգային օր»: Փառատոնի ընթացքում լինելու է ավելի քան 30 տաղավար:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում երեկ փորձել են գողանալ տեմինալն ամբողջությամբ:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հուլիսի 25-ին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շուրջ 200 մասնակիցների:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել է «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատավճիռը: Նա դատապարտվել է 1,5 տարվա ազատազրկման:
ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ոստիկան Դավիթ Գևորգյանը այն 40 տուժողներից է, որը ներգրավված է ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ քրեական գործում: Նա նաև այն ոստիկաններից է, որը դեպքի մասին ահազանգից հետո ժամանել է ՊՊԾ գունդ, մտել ՊՊԾ գնդի տարածք, հայտնվել կրակոցների թիրախում ու ինչ-որ պահի մարտի բռնվել «Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանի հետ:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 26-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
2017թ. հունիսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մի տղամարդուց գնել է 480 գրամ քաշով ոսկյա ձուլակտոր, սակայն պարզվել է, որ այն ոսկուց չէ: Նախնական տվյալներով՝ քաղաքացուն պատճառվել է 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.680.000 ՀՀ դրամի վնաս։
Հուլիսի 25-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում` բանկի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (տուժածներ չկան)։
«Հրաչյա Հարությունյանը բողոքներ առանձնապես չունի, ներկայումս նա իրեն նորմալ է զգում: Մոտ օրերս բժիշկները նաև պրոֆիլակտիկ էլեկտրասրտագրության մոնիթորինգ կանեն»,- նշեցին ՔԿՎ-ի հանրային կապերի բաժնից:
Հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո:
Հուլիսի 24-ին, ժամը 6.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ահազանգել են, որ Արտաշատ քաղաքի նորակառույց եկեղեցու մոտի գազալցակայանը պայթել է:
Այսօրվա դատական նիստում ևս ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել հարցերին՝ բացառությամբ նախագահող դատավորի կողմից հնչեցված մի հարցի, թե որ թվականից է նա աշխատում «Շենգավիթ» ԲԿ-ում:
«Մեծ պատիվ է համարվում, օրինակ, ազգությամբ հային վնասելը կամ կյանքից զրկելը: Այդ առումով, բնականաբար, այն վայրագությունները, որ ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցան, հենց պայմանավորված էին նաև այդ ատելության աստիճանով: Երեխայի նկարի տարածումը ևս ցույց տվեց, որ դա օգտագործվում էր հենց ատելությունը խորացնելու համար: Դրանով հանդերձ, իհարկե, նաև խախտվում էին նորմեր, որոնք վերաբերում էին թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով այն եղանակին, որով տարածվում էր այդ ինֆորմացիան»:
Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով:
Яндекс.Такси-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը կգլխավորի ռուս-ամերիկյան նոր համատեղ ընկերությունը, որը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Ռուսաստանում, և որոշ ԱՊՀ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Գյումրիի սելեկցիոն կայանում արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները: Հուլիսի 22-ին ընթացող աշխատանքներին տեղում ծանոթացել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 25-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Փրկարարները բացել են բենզալցակայանի հանգստի սենյակի դուռը և հայտնաբերել 1972 թ. ծնված Հ. Վ.-ի դին:
Թմրամիջոցը թաքցրել էր մարմնում։
Հայաստանի պետական բուհերի դիմորդների թիվը գնալով նվազում է: Եթե այս տարի բուհ է ընդունվել 8 հազար 266 դիմորդ, և դեռևս թափուր է 11 հազար 375 տեղ, ապա նախորդ տարի բուհ ընդունվածների թիվը 17 հազար 649 էր:
2017 թվականի հուլիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձևաթուղթը կտրվի միայն անգլերենով:
Հուլիսի 24-ին, ժամը 21:31-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկի երեխան (6 տարեկան) դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վերա Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 18:00-20:00-ն, Երևանի Այգեձոր 3 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Հուլիսի 24-ին, ժամը 23:12-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող Ոստիկանության ակադեմիայի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: