Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը

Հուլիսի 25-ին, ժամը 17:36-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Երևան հատվածի 13-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի 440 AF 61 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1956 թ. ծնված Կ. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 600 մ սահել ձորը:

Փրկարարները Կ. Ա.-ին դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31