Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 26-ին, ժամը 10:22-ին ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը, Հայաստանում «Beeline»-ը և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն Հիմնադրամը հայտարարեցին «Արմենպրես. Պատմություն» նախագծի շրջանակում history.armenpress.am կայքի գործարկման մասին։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում էներգետիկ ոլորտում զարգացումները բավականին բուռն են եղել: Նման բնորոշում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` ներկայացնելով օրենսդրական փոփոխությունները:
168.am-ի հետ զրույցում Հ. Հարությունյանի կինը՝ Անահիտ Հարությունյանը, ասաց, որ իրենց խոսք են տվել, որ այսօր հնարավորություն կտան տեսնել Հ. Հարությունյանին:
2017 թվականի հուլիսի 23-ին Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2017 թվականի հուլիսի 22-ին՝ ժամը 22։00- 23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նախնական տվյալներով՝ տան բակից Մ. Սիմոնյանին կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից՝ առանց ասելու, թե ուր է գնում և այլևս չի վերադարձել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 25-ին, ժամը 17.05-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 25-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Բագրատունյաց փողոցում թիվ 44 երթուղայինի պատուհանից ձեռքը դուրս հանելու և մեկ այլ անհայտ ավտոմեքենայի կողմից իր ձեռքին դիպչելու հետևանքով::
Նրանք առանձնազրույցներ են ունեցել Անդրիաս Ղուկասյանի, Գևորգ Սաֆարյանի, Կարո Եղնուկյանի, Շանթ Հարությունյանի, Հայկ Կյուրեղյանի, մի շարք այլ անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի և Տիգրան Մանուկյանի հետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն։ Կատարվում է նախաքննություն։
«Աջակցում եմ հայկական հերթական start-up-ին։ Ամրագրեցի իմ Volterman սմարթ դրամապանակը»։
Փլուզվել է Շիրազի փողոցում գտնվող նախկին «Գյումրի» ռեստորանի մի մասի առաստաղը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի կինը նախորդ տարի 11 հազար 500 ԱՄՆ դոլարով «LEXUS RX 350» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք Բրուտյանի կնոջ՝ Անի Սարգսյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը
Երեկ երկու Աղվանները՝ Աղվան Վարդանյանն ու Աղվան Հովսեփյանը, պապիկ դարձան։ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի որդին երրորդ աղջիկն ունեցավ, իսկ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի միջնեկ որդին՝ Միսակը, առաջնեկին, որին, ի պատիվ պապի, որոշել են անվանել Աղվան:
Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ հաստատվեցին կրոնական կարգեր, Գուգուշին արգելեցին ոչ միայն երգել, այլեւ՝ երկրից դուրս գալ: Երկար տարիներ այդ պայմաններում ապրելուց հետո, 2000 թվականին նրան վերջապես հաջողվեց մեկնել ԱՄՆ և հաստատվել այնտեղ: Եվ չնայած Իրանում ապրող քաղաքացիների գրեթե երկու սերունդ չի տեսել նրան, սակայն ավագ սերնդի կողմից Գուգուշի հանդեպ ունեցած մեծ սերն ու համակրանքը հանգեցրել է նրան, որ բոլոր սերունդներն անգիր երգում են նրա երգերը:
Հուլիսի 25-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 շենքի բակում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար ահրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները պիթոն տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:
Երաժշտությունն ապահովել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ բենդը: Կամո Արեյանի կինը միջոցառումների կազմակերպման ընկերություն ունի և անձամբ է կազմակերպել որդու հարսանիքը»:
Պիպոն սերտ հարաբերություններ ունի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և երկու Կարապետյանների հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ է: Չի բացառվում, որ ակումբին անդամակցելով ու ներդրումներ անելով՝ նա փորձում է Էջմիածնում ամրապնդել իր դիրքերը
Հուլիսի 26-ին, ժամը 00:16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր-Դալարիկ ավտոճանապահի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ ձորում, հայտնաբերվել է քաղաքացու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կոռնելիոսը վկայում է, թե երկարությունը 18 քիլ էր, իսկ լայնքը՝ 9 քիլ (1 քիլ = 0.1776մ):
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հուլիսի 27-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց և Կոմիտասի պողոտա-Վրացական փողոց խաչմերուկներում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ակնհայտ 12 տարին չլրացած, 11 տարեկան աղջկա նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություններ՝ վերնաշապիկի տակից դիտել է կրծքերի հատվածը, շոյել ազդրի հատվածը՝ ասելով, թե դեռ հասունանալու տեղ ունի:
Ուժեղացված ծառայություն մարզերում։
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից կազատի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ըմբիշ, 2016 թվականի օլիմպիական խաղերի 5-րդ մրցանակակիր և 2017 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Լևան Վախթանգի Բերիանիձեին և մինչև 2020 թվականը տարկետում կտրամադրի ջրացատկորդ Վարտան Բայադուրյանին:
«Պատճառը չեմ կարող ասել, բայց հիվանդների թվի հետ կապված չէ: Նախարարությունն ուղարկում է, մենք էլ հիվանդներին ենք տալիս: Կարող է՝ մի շաբաթ հետո լինի»,- նշեց պոլիկլինիկայի փոխտնօրենը: