Բաժիններ՝

Կառավարությունն աշխարհի 10 լավագույն համալսարաններից մեկն ընդունված հերթական ուսանողին տարկետում կտրամադրի

Հայաստանի կառավարությունը աշխարհում բարձր վարկանիշ ունեցող ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան ընդունված Աբրահամ Գևորգի Ազնաուրյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կտա տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում:

Աբրահամ Ազնաուրյանը (ծնվ.` 1999 թվականի հուլիսի 16-ին) սույն թվականին ավարտել է UWC Դիլիջանի քոլեջը՝ միջազգային բակալավրիատի ծրագրով: Ներկայումս նա ընդունվել է «Lսys.am» կայքում տեղակայված «Լույս»-ի լավագույն տասն օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններից ԱՄՆ Կալիֆոռնիայի Բերկլի համալսարան՝ գրականության և գիտության քոլեջ /բակալավր/: Ուսումնառությունը բակալավրի կրթական ծրագրով նախատեսված է 2017 թվականի օգոստոսի 16-ից մինչև 2021 մայիսի 14-ը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Ա. Ազնաուրյանի հայրը՝ որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով` մինչև ուսումնառության ավարտը` 2021 թվականի ամառային զորակոչը:

Որոշման նախագծի ընդունմամբ Ա. Ազնաուրյանին հնարավորություն կընձեռվի ավարտել աշխարհի լավագույն բուհերից մեկը և ստացած գիտելիքները ներդնել ՀՀ-ում ոլորտի զարգացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս