Բաժիններ՝

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է. ապոստիլի ձևաթուղթը կտրվի միայն անգլերենով

2017 թվականի հուլիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման (ապոստիլ) ձևաթուղթը կտրվի միայն անգլերենով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ արդարադատության նախարարի 2000 թվականի օգոստոսի 10-ի թիվ 521 հրամանում փոփոխություններ կատարելու մասին» 334-Ն հրամանով կատարված այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի նյութական և ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել և հայալեզու ձևաթուղթը տալ նոտարական թարգմանության՝ այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացած երկրներ ներկայացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31