Սեյրան Սարոյանն իր 50-ամյակին այնքան է պարել, որ հասել է «Չինաստան տեղ»` բուժվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Սեյրան Սարոյանի 50-ամյակն իր վրա թանկ է նստել` ոչ միայն նյութական, այլեւ «ֆիզիկական» առումով․ նա շատ է պարել (ոտքերը հիվանդ են), շատ է երգել։ «Ու այս օրերին գեներալը հասել է «Չինաստան տեղ»` բուժվելու: Իսկ ինչո՞ւ չի գնացել Իսրայել` Մեռյալ ծովի ցեխերով դարմանելու ոտքերի ցավը, չէ՞ որ միշտ այնտեղ է բուժվում: «Գտնում է, որ Իսրայելում շատ են  խաբում, սանիկը` Սուրիկ Խաչատրյանը, համոզել է, որ Չինաստանում ամենալավ բուժումն են անցկացնում, հիմա իրար հետ Չինաստանում են»: Ցողունային բուժմա՞ն: «Ցողունայինը Կորեայում է, իրենք Չինաստանում ավանդական բուժման են»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս