Հայաստանում սպասվում է թանկացումների նոր ալիք. ինչ է որոշվել ԵԱՏՄ-ում. «ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԵԱՏՄ-ում 2018 թվականից այլեւս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանքներ կմաքսազերծվեն ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով:
Սա նշանակում է, որ Հայաստանում սպասվում է գնաճի նոր ալիք, ընդ որում՝ թանկանալու են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ՝ կարագ, շաքարավազ, սուրճ, միս, կակաո եւ այլն:
«Ժողովուրդ» թերթին նաեւ հայտնի դարձավ, որ իշխանությունները հոգացել են, որպեսզի սպասվող հետեւանքներն իրենց միանգամից զգացնել չտան. մաքսատուրքերի՝ ԵԱՏՄ ընդհանուր դրույքաչափերին համապատասխանեցման գործընթացը սկսել է իրականացվել մաս-մաս՝ այս տարիների ընթացքում:
Բայց վերջնարդյունքում կարող ենք արձանագրել, որ թանկացումներ եղել են ու լինելու են, պարզապես այնպես է արվել, որ մարդիկ այդ ամենն իրենց մաշկի վրա միանգամից չզգան ու չհակազդեն: Իսկ եթե բանկիչները չեն ցանկանում թանկ վճարել, ստիպված են գնելու ԵԱՏՄ անդամ երկրներում արտադրված իրերը, որոնք շատ դեպքերում որակապես զիջում են եվրոպական արտադրանքին: Ճիշտ եւ ճիշտ խորհրդային տարիների նման»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: