Բաժիններ՝

Ավտովթար Բաբաջանյան փողոցում. Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին. կան տուժածներ

Սեպտեմբերի 27-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Volkswagen golf» մակնիշի 34 CT 334 պետհամարանիշի (վարորդ՝ 1980 թ. ծնված Ս. Մ.) ավտոմեքենան բախվել է «Volvo» մակնիշի 02L207 պետհամարանիշի ավտոքարշակին, ինչի հետևանքով «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1988 ծնված Լ. Հ.-ը և Ա. Մ.-ը (մոտ 9 տարեկան) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները, Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր՝ 1967 թ. ծնված Ն. Ջ.-ի դին և հանձնել շտապօգնության դի տեղափոխող բրիգադին:

Փրկարարները փակել են գազի փականները և հոսանքազրկել ավտոմեքենաները, իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս