«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մայիսի 22-ին ժամը 11։00-19։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի և Վարսեր համայնքի ջրամատակարարումը:
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է կենսաթոշակների կուտակային համակարգի հետ կապված առաջարկել հանրության համար ընկալելի լուծումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է արագաչափերի և տեսախցիկների արձանագրած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում իրականացնել:
Բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարությունը:
«Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը ողբերգություն չի համարում այն, որ քննությունների հետաձգման պատճառով զինվորական զորակոչն էլ, հնարավոր է, մեկ շաբաթով հետաձգվի:
20-ամյա երիտասարդին դանակահարել էր, հետո դին այրել:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 24-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 25-ը ժամը 09։00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝ Տափերական, Գինևետ, Նոր Ուղի համայնքների ջրամատակարարումը:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նելլի Մանուչարյանը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ – վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցում է մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում` «Պատրիոտ» ցուցահանդեսային համալիրում և ՌԴ ԶՈՒ ականազերծման միջազգային կենտրոնում անցկացվող ականազերծման միջազգային 3-րդ համաժողովին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 21-ից 24-ը Մոսկվայում անցկացվող «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումների նախապատրաստման և պլանավորման եզրափակիչ համաժողովին, քննարկումներին ու կազմակերպչական հարցերի ճշտմանը:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ ավարտական փուլում են «Վերջին զանգ»–ի և «Վերջին դաս»-ի` մայիսի 25-ին նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու աշխատանքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու այլ քաղաքացու բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․մայիսի 22-ին ժամը 10։00-20։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ոսկեհատ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Շամիրամ և Ագարակ գյուղերի ջրամատակարարումը:
Մայիսի 21-ին, ժամը 13:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 20-ին, ժամը 23.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 հասցեի մոտ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի և էլեկտրասյանը. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 19-ին, ժամը 18.45-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Գոգավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել:
Հայաստանում 2017 թ. քննված կոռուպցիոն բնույթի 1005 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 101 պաշտոնատար անձ:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը կշարունակի գործել և իր ներուժն ուղղել քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:
Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցում մայիսի 21-ին տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը:
Մայիսի 21-26-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
«Տիկին Թանդիլյանի մոտ դիրքորոշման փոփոխություն չի եղել, որովհետև երբ շարժումը սկսել էր, ասում էինք, որ կուտակային կենսաթոշակային մոդելը շատ լավն է և լավ կիրառություն ունի աշխարհում: Ուղղակի այն մոդելը, որ բերվել էր Հայաստան, աբսուրդ էր և մենք դրա դեմ պայքարում էինք և պահանջում, որ այն լինի կամավոր»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 20-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, որից հետո դին տեղափոխվել է՝ հետքերը թաքցնելու նպատակով։
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:
ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ 2017 թվականին ներկայացվել է մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 986 միջնորդություն
Մայիսի 19-ին ՀՀ Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ՝ 1988թ. ծնված Ա.Հ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Թուրքիայի Յալովա նահանգում երեք ամիս առաջ ուշագրավ սրճարան է բացվել։ Սրճարանի ներքին հարդարանքը բանտախուց է հիշեցնում, չեն մոռացել անգամ ճաղավանդակների մասին։ Իսկ աշխատակիցները ներկայանում են բանտարկյալների համազգեստով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կառավարությանը ներկայացնելու է առաջարկ՝ 2018թ. հուլիսի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան նպաստի չափը եռապատկել՝ 50 հազար դրամի փոխարեն սահմանելով 150 հազար դրամ: