Նոր նշանակումներ ոստիկանությունում. Շիրակը նոր ոստիկանապետ ունի

Tsayg.am-ը գրում է. ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամաններով նշանակումներ են արվել ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը:

«Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վահե Ղազարյանն էլ նշանակվել է Տավուշի մարզային վարչության պետ՝ ազատվելով Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության Կենտրոնի ծառայության գծով պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս