Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում`
Մայիսի 21-26-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Մայիսի 21-26-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի մայիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 33.60C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.00C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 18.40C