Արմեն Սարգսյանը դատարանի նախագահ և դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ դատավորներ են նշանակվել:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031