«Մեր հայտարարությունները չեն հակասում իրար». Գևորգ Գորգիսյանը՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին

«Տիկին Թանդիլյանի մոտ դիրքորոշման փոփոխություն չի եղել, որովհետև երբ շարժումը սկսել էր, ասում էինք, որ կուտակային կենսաթոշակային մոդելը շատ լավն է և լավ կիրառություն ունի աշխարհում: Ուղղակի այն մոդելը, որ բերվել էր Հայաստան, աբսուրդ էր և մենք դրա դեմ պայքարում էինք և պահանջում, որ այն լինի կամավոր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` մեկնաբանելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ բարձրացած աղմուկը:

Ըստ նրա` իրենց հայտարարությունները չեն հակասում իրար, իսկ անելիքները դեռ պետք է քննարկեն, որպեսզի լինի կամավոր, բայց ֆոնդերի հետ կապված հարցեր կան:

Գ. Գորգիսյանը նշեց, որ կառավարությունը ժամանակավոր է. «Կառավարությունն ունի մի կարևոր խնդիր` կազմակերպել ընտրություններ, որոնց արդյունքները կլինեն անվիճարկելի, և դրանից հետո կազմավորված խորհրդարանը և կառավարությունը կներկայացնի ժողովրդին և ժողովրդի կամքը: Այս փոփոխությունը առանց հետագա շարունակության, անիմաստ կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031